Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի տեղաշարժ կա ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահի պահանջ-բաց նամակը ԿԳ նախարարին Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանգստանում է Թուրքիայում Ովքե՞ր չպետք է թարմ լոլիկներ օգտագործեն Վրաստանի վարչապետը ներկայացրել Է նոր նահանգապետներին Հյուսիսային Իռլանդիայում արշավի ժամանակ երեխայի գլխին ոչխար է ընկել Սենոր Հասրաթյանի պատասխանը Ջաբրայիլովին Պակիստանի նորընտիր վարչապետը հրաժարվել է հարյուրավոր սպասավորներից, շքեղ նստավայրից ու թանկարժեք մեքենաներից «Ցավոք՝ սխալվել եմ»․ Իրանի արտգործնախարար Թաիլանդի թագուհուն տեղափոխել են հիանդանոց Ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է իրականացվել Ռուս փորձագետները քննարկում են Նիկոլ Փաշինյանի 100 օրը և Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրները. (Տեսանյութ) Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Վարդարին» (Տեսանյութ) ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների օրն ու սահմանել միջոցառումների ժամանակացույց Նիկոլ Փաշինյանը երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր ֆոտոշարքում Ամուսնական վեճերը վնասում են աղիներին ՌԴ-ում հայաստանցի է սպանվել Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ Շենգավիթցին Գառնիում դանակահարել է հոր եւ որդու ու փախել Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում Պակիստանի նորընտիր վարչապետը խոստացել է կրճատել կառավարական ծախսերը և վերացնել կոռուպցիան Ռուսաստանում ձերբակալվել է «Սոյուզ» տիեզերանավեր արտադրող ընկերության փոխտնօրենը Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել Հայտնի է դարձել «Միսսիս Ռուսաստան – 2018»-ի անունը ԱՄՆ-ում հիվանդանոցի նույն բաժանմունքի 16 բուժքույր միաժամանակ հղիացել է Հունաստանը դուրս եկավ միջազգային ֆինանսական օգնության ծրագրից Femen-ի ակտիվիստներն ակցիա են կազմակերպել բրյուսելյան ծաղկագորգի վրա Թուրքական լիրայի շուրջ ճգնաժամը ռիսկային է Գերմանիայի տնտեսության համար Ինչու է Ռոհանին հրաժարվում հանդիպել Թրամփի հետ 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը (լուսանկարներ) Անկարայում անհայտ անձինք կրակել են ամերիկյան դեսպանատան ուղղությամբ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք Արտակարգ իրավիճակ Արմավիրի մի շարք համայնքներում Նոր Զելանդիայում նախարարը հեծանիվով է գնացել ծննդաբերելու Զարիֆը զգուշացրել է, որ Իրանում հեղաշրջում իրականացնելու ամերիկյան ջանքերը չեն հաջողվելու Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման կարևորության մասին Փաշինյանի հայտարարություններն իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են ՀԱԿ-ն այլեւս պաշտպանում է հեղափոխականներին եւ չի մասնակցի ընտրություններին «Կյեւոյի» դարպասապահը քթի կոտրվածով հոսպիտալացվել է Ռոնալդուի հետ բախվելուց հետո «Ռուբինում» Խորեն Բայրամյանի առաջին գոլն ու հետխաղյա մեկնաբանությունը (Տեսանյութ) Հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց. Դավիթ Տոնոյան Ռուբլու փոխարժեքը շարունակում է ընկնել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ինդոնեզիայում Իրանը մտադիր է չեղարկել օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի ու ելքի կնիքները Դոն Պիպոյի համար ստորագրահավաք է սկսվել Օրվա խաղերի անոնս Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Մերկելը Աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքի կարողությունը ավելի քան 1 տրիլիոն դոլար են գնահատել Մեզ համար տեսանելի չէ, թե ինչ է առաջարկվում Արման Թաթոյանն անցումային արդարադատության հարցի մասին Պյատիգորսկում կանայք Հավերժ կրակի մոտ հագուստ են չորացրել ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե Հովհաննիսյան Ինչպես է Պուտինը պարում Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին (տեսանյութ) Այսօր Գերմանիայում կբանակացեն Մերկելը և Պուտինը Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը Թուրքիան մտադիր չէ իր կուրսը փոխել տնտեսական ճնշման պատճառով. Էրդողան Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ Ինչպես սպասվում էր, Մեսսին չի հրավիրվել Արգենտինայի հավաքական Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Գերմանիայի ամենասիրված եւ ամենաատելի ակումբները Իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի Ռուսաստանում աշխատավարձի պարտքը կազմում է գրեթե 3,4 մլրդ ռուբլի Ռուսաստանյան «Կոմերսանտը» Փաշինյանի, Քոչարյանի եւ Հայաստանի մասին Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի մոդելի հետ Թիրախավորված ստուգումներ Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում «Երկաթյա» երկնքով մոլորակ է հայտնաբերվել Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու հարցը Հրդեհ է բռնկվել Երևանի «Նյու Յորք» հյուրանոցում Ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է
Հարցում

Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխհարային փորձը Մաս 1

Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական դարձնելու համար: Հակառակի դեպքում մենք ոչ միայն տնտեսական զարգացում չենք ապահովի , այլև կունենանք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ:

Ինչ է ցույց տալիս այլ երկրների փորձը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ տոտալիտար համակարգերից միանգամից դեմոկրատիային անցնելը հնարավոր չէ, նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն:

Նախ պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.

-քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը

-անկախ մամուլի միջոցների ձևավորումը

-ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը և մրցակցային խաղի կանոնների հիմնումը

-ժամանակակից և կիրթ սեփականատերերի դասի ձևավորումը, որոնց մեծ մասը ժամանակակից պատկերացումներ ունեցող մարդիկ պետք է լինեն: Հատկապես դա վերաբերվում է խոշորներին, սեփականատերերին

-փոքր և միջին բիզնեսի աջակցումը, հասարակության մեջ, այսպես կոչված, միջին խավի ձևովորումը: Հենց այս շերտն է բոլոր հասարակություններում դեմոկրատիայի հիմքը: Եթե այս շերտը զարգացած չէ , ապա չի լինում նաև դեմոկրատական ինստիտուտների զարգացում: Սա աքսիոմա է

-դեպի արտահանող ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսում ու աջակցում, այդ թվում նաև ֆինանսա-արդյունաբերական խմբավորումների/ՖԱԽ/ ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել և ազգային տնտեսությունը կարողանա մրցունակ ապրանք արտահանել դեպի համաշխարհային շուկաներ: Առանց դրա երկրի զարգացում չի լինում

-ազգային դրամի ցածր կուրսի պահապանում , որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում: Դա է ցույց տալիս ողջ համաշխհարային փորձը

-էժան աշխատանքի շուկայի ձևավորում, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և, բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում:

Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած և դեմոկրատական, իրենց անցումային փուլերում լուծել են հենց այս խնդիրները: Սակայն ոչ բոլոր երկրներն են իրենց անցումային փուլն անցել դեմոկրատիայի նորմերը պահպանելով: Օրինակ, գրեթե ողջ Լատինական Ամերիկայի երկրները իրենց անցումային փուլերը անցել են կոշտ ավտորիտար զինվորական ռեժիմների միջոցով:

Նույն ուղիով են անցել նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրները:

Գեներալների իշխանությունից չեն խուսափել նույնիսկ մի շարք եվրոպական երկրներ /Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան և այլն/

Սակայն միշտ չէ , որ անցումային փուլը պետք է անցնել վերը նշված ճանապարհով:
Օրինակ հետպատերազմյան Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և էլի մի շարք երկրներ անցումային փուլն անցան առանց կոշտ ավտորիտար ռեժիմների օգնության:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ճանապարհով անցան Արևելյան Եվրոպայի և Բալթյան տարածաշրջանի երկրները- Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան և այլն:

Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանի երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, ապա ցավոք մենք էապես տարբերվեցինք թե Բալթյան, և թե Արևելյան Եվրոպայի երկրներից` մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք հետևյալն էին.

1. Տարածաշրջանի այս երեք երկրների դեմոկրատական ավանդույթների բացակայությունը անցյալում

2. Ավտորիտար ավանդույթեր ունեցող հարևանների շրջապատը /Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը անցյալում երբեք դեմոկրատական չեն եղել/

3. Կայացած դեմոկրատական կենտրոններից հեռու լինելը

4. Քաղաքակրթական, կրոնական և էթնիկ տարբերություններն ու փոխվստահության մթնոլորտի լիարժեք բացակայությունը

5. Տարածաշրջանում գրեթե անլուծելի մի շարք կոնֆլիկտների առկայությունը, որին գումարվել է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը

Նշանակում է արդյոք, որ մենք բոլորս դատապարտված ենք այս տարածաշրջանում ապրել առանց լավատեսական հեռանկարի: Կարծում ենք, որ ոչ պարզապես պետք է ունենալ քաղաքական կամք, ինտելեկտուալ թիմ և ճանապարհային քարտեզ դեպի զարգացման ուղի դուրս գալու համար , որի արդյունքում տեսանելի կդառնան

-եւ երկրի տնտեսական զարգացման հեռանկարը

-եւ դեմոկրատական ինստիտուտների ոչ թե ֆորմալ, այլ փաստացի զարգացման ճանապարհը

-եւ ղարաբաղյան խնդրի լուծման մեր համար ոչ վտանգավոր տարբերակները

-եւ երկրի դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղիները

- եւ երկրի միջազգային հեղինակության շեշտակի բարձրացման ճանապարհը

- եւ վերջապես, Հայաստան-Սփյուռք միասնական նոր և հզոր Հայկական Աշխարհի ձևավորման ուղին, որի արդյունքում Հայությունը կկարողանա իր արժանի տեղը ունենալ համաշխարհային զարգացման հարաբերություններում:

Երվանդ Բոզոյան. շարունակելի

website by Sargssyan