Կալիֆորնիայում երեք արջ զբոսնել են առեւտրի կենտրոնում
Արջերը խուճապ են առաջացրել Կալիֆորնիայի առեւտրի կենտրոնի մոտ։ Կենդանիները հայտնվել էին այնտեղ մութն ընկնելուն պես։ Նրանց նկատել էր հերթապահություն իրականացնող ոստիկանը եւ օգնություն կանչել։
Սակայն կենդանիները շատ խաղաղ են իրենց պահել, հայտնում է «Ռոսիա 24»-ը։ Նրանք փորձել են արագ չքվել ականատեսների աչքերից, որոնք նկարահանում էին արջերին։ Կենդանիները ի վերջո կարողացել են գտնել անտառի ճանապարհը։