Ամեն ինչ պարզ է. մենք երկու ճանապարհ ունենք
Այն իրավիճակում, որում հայտնվել ենք, որում գտնվում է մեր երկիրը, իրականում մի հանգրվան է, որից հետո մենք պետք է մի շատ պարզ եւ միաժամանակ բարդ խնդիր լուծենք. որ ճանապարհով շարունակենք մեր ընթացքը:
Իրականում գոյություն ունի երկու ճանապարհ: Մի ճանապարհը արմատական բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվի իշխանությունների կողմից, հատկապես եկող տարվա ապրիլից: Մյուս ճանապարհը լճացումն է, խնդիրներն անտեսելը եւ իմիտացիաների իրականացումը:
Ոմանք կշտապեն ասել, թե այս իշխանություններից որեւէ ակնկալիք չի կարելի ունենալ: Սա ամենահեշտ ճանապարհն է. ասել, սկսել սրճարաններում նստած դիտորդի կարգավիճակով ծաղրել ամեն ինչ: Բայց եկեք չմոռանանք, որ ապրիլից երկիրը բոլորովին այլ վիճակում է հայտնվելու, որում դեռ չի եղել եւ հրաշալի հնարավորություն է ստեղծվելու բարեփոխումների իրականացման համար, իհարկե, եթե նման կամք գտնվի:
Անշուշտ, բարեփոխումները դյուրին գործ չէ, եւ այն իրականացնելու համար բացի կամքից լավ թիմ է անհրաժեշտ: Այնպես որ, եթե գտնվի կամք, կգտնվի եւ թիմը, իսկ այդ դեմքում կշահի ամբողջ երկիրը:
Իսկ եթե իշխանությունները գնան ոչինչ չանելու եւ ներկան վաղվա օրը տեղափոխելու ցանկությամբ, ապա, մեղմ ասած, կտուժեն բոլորը եւ 2040-ին կունենանք ոչ թե չորս միլիոն այլ հազիվ մեկ միլիոն բնակչություն:
Top-News.am