Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդիպել են Սոչիում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչել Թուրքիայի նախագահի վարչակազմի իր աղբյուրները։
Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար։
Չորեքշաբթի Սոչիում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը՝ բանակցություններին կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորումը՝ հիմնված Աստանայի ֆորմատում իրականացված աշխատանքների վրա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։