Թբիլիսիում հատուկ նշանակության ջոկատայինները վերսկսել են շենքի գրոհը (Տեսանյութ, լուսանկարներ)
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները Թբիլիսիի ծայրամասում վերսկսել են շենքի գրեհը, որի երկրոդ հարկում են գտնվում ահաբեկչության մեջ կասկածվողները, հայտնում է «Ռուսթավի-52» հեռուստաընկերությունը:
Հեռուստաալիքի եթերում բնակելի շենքի տանիքից կատարված կադրեր են ցուցադրել: Հատուկ նշանակության ջոկատայինները արցունքաբեր գազ են օգտագործում, իսկ շենքում գտնվողները պատուհաններից նռնակներ են նետում:
«Շարունակվում է ինտենսիվ հրաձգությունը: Բնակարանը, որտեղ ահաբեկիչները գտնվում են, սաստիկ ծխահարվել է: Շենքում բնակվող բոլոր մարդիկ տարհանվել են»,- հայտնում է հեռուստաընկերությունը:
Հատուկ գործողությունը շարունակվում է մոտ 19 ժամ: