Դիլիջանի ոլորաններին եւ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին եւ Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: