Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է 2 օտարերկրացի
Թբիլիսիում իրականացվել է հակաահաբեկչական գործողություն, որի շրջանակում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ ենթադրյալ կապի մեջ գտնվող երկու օտարերկրացի:
Ինչպես հաղորդում է newsgeorgia.ge կայքը, կասկածյալները թաքնվել են բնակելի շինության 6-րդ հարկում ու կրակ բացել հատուկջոկատայինների ուղղությամբ:
Նշվում է, որ գործողության իրակացման վայրում կրակոցների ու պայթյունների ձայներ են լսվել:
Հայտնի է նաև, որ տարհանվել են այն շենքի բնակիչները, որտեղ իրականացվել է հատուկ գործողությունը: