1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 12 դեկտեմբերի 2017թ., 00:00
Հենրիխ Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտերի» խաղային սխեմային Կրքոտ պարեր՝ ձողի վրա. մոդել Բարբարա Պալվինը` Love Magazine-ի էրոտիկ օրացույցում Ռուսաստանցի Օթելոն խանդի հողի վրա կտրել է կնոջ դաստակները Միկրոալիքային վառարանի նոր վտանգ է հայտնաբերվել Օրվա խաղերի անոնս Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքական կապերը գերազանց են․ դեսպան Ինչի՞ համար երբեք պետք չէ ներողություն խնդրել Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակներում. ՄԱԿ Բրազիլացի դարպասապահը կրկնել է Ռենե Իգիտայի «կարիճի հարվածը» Գազի մատակարարման ձեռնարկությունում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ Մաֆիայի հետ կապի մեղադրանքով 48 մարդ է ձերբակալվել Հրդեհ Մաշտոցի պողոտայի բնակարաններից մեկում. ավտոսանդուղք է ժամանել Ղարաբաղյան հակամարտությունը բնավ «սառեցված» չէ․ Ֆրանսիայի դեսպան Թեհրանում ՌԴ դեսպան. Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն օգնել Սիրիային Ռուսաստանի օլիմպիական թիմերը որոշել են մասնակցել Օլիմպիական խաղերին Գնացեք օֆշորներում հարկային գրասենյակներ բացեք, բյուջեի պակասորդը շատ արագ կփակվի. Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին Պուտինի հետ մեր տեսակետները միանման են. Էրդողան Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացի Իրանում ծննդյան տոնի հյուրերը պատահաբար հրդեհել են հոբելյարին ու նրա ընկերուհուն (տեսանյութ) Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հնարավոր է նորից հանդիպեն Երկրաշարժ Իրանի տարածքում 7-8 բալ ուժգնությամբ Կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայում «Պիտի մուծվես». Տարոն Մարգարյանի մերձավորը գործարարից կաշառք է պահանջել Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել. Ֆրանսիայի դեսպան Ջիգարխանյանի և Վիտալինայի պատմությունում պայծառատեսներ են հայտնվել՝ «սև ուժերի» մասին պնդումներով Միայն այս տարվա նոյեմբերին ՀՀ-ի պետական պարտքն ավելացել է 108 մլն դոլարով Լուի վան Գալ. «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է ձանձրալի ֆուտբոլ, բայց Մոուրինյոյին չեն քննադատում Թուրք քաղաքական գործիչը Մեջլիսում պատռել է Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը Մանկապարտեզի դաստիարակն ու դայակը ճաշի ժամին երեխայի բերանը փակել են կպչուն ժապավենով Մանչեսթերյան դերբիից հետո բախումը տեղի է ունեցել Իբրահիմովիչի պատճառով Տարվա վրիպումը՝ Ալեքսանդր Կոկորինից Թրամփը կոչ է արել խստացնել միգրացիոն քաղաքականությունը Ադրբեջանը նոր կոռուպցիոն սկանդալում․ Ադրբեջանը հիմա էլ գնել է «The West Australian» պարբերականը (Տեսանյութ) Մոհամեդ Սալահը՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ «Ռուսատոմ Սերվիսը» Հայկական ԱԷԿ-ին տրամադրել է առաջին տուրբոգեներատորը Վրաստանում Ցեղասպանության հարցը չմտավ լիագումար նիստի օրակարգ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները բաց են Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել ՆԳ նախարարի դեմ Թուրքիայում հավաքարարները աղբամաններում նետված գրքերը հավաքել եւ գրադարան են ստեղծել Էրդողանը Պուտինին ռուսերենով «շնորհակալություն» է հայտնել Թուրք երիտասարդը փողոցում բոլորի աչքի առաջ դաժանորեն ծեծել է կնոջը Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները Հայաստանում բանկերը վարկերը տրամադրում են ավելի բարձր տոկոսներով, քան նշված է իրենց գովազդներում Հնդկաստանը սահմանափակումներ է սահմանել հեռուստատեսությամբ պահպանակների գովազդում Ինչպես են վիճում միլիարդատերերը. միլիոն ֆունտ կամ ծնկով հարված աճուկին Գողականները նորից գալիս են Հայաստան. ՌԴ-ից ժամանելու է նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ Նաղդալյանը հրաժարվել է վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը Հացը կթանկանա՞ Սահակաշվիլին կրկին ազատության մեջ է Իրանը ԼՂ հարցում ունի կառուցողական դիրքորոշում. Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Թուրքիայում գաղտնի կրոնական ամուսնությունների կայք է գործարկվել HRW ներկայացուցիչ. «Թուրքիայում ցանկանում են վախի կայսրություն ստեղծել» Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-դիրքերը «Երեխան մեզ ավելի մտերմացրեց». Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկարներ) Խուլիգան Մոուրինյոյի պահվածքի հետեւանքները (Լուսանկարներ) Հայտնի է Նյու Յորքի պայթյունի առնչությամբ ձերբակալված տղամարդու ինքնությունը (Լուսանկար) Երեւանի ռեստորանում վեճը շարունակվել է Գավառում ԵԼ. Տեղի ունեցավ փլեյ օֆի վիճակահանությունը Երևանի կենտրոնում վրաերթի է ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքացի Ամենահամեղ խորովածը Հայաստանում է. Եվա Ռիվասը Երևանում է Մանհեթենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել Երեխաները չեն դադարում զարմացնել Եղանակը Հայաստանում VARDA-ն ցույց է տվել իր մայրիկին Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է ընդդիմադիր կուսակցապետին. «Դու արդեն վերջացել ես» Լրջանալու պահը․ կամ երբ ենք հասկանալու ինչ է պետությունը Թրամփ, դու նվագում ես, դու պարում ես. Էրդողանը՝ Թրամփին Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած լրագրողներին ցմահ ազատազրկում է սպառնում Մոգերինի. ԵՄ-ն Երուսաղեմի հարցում միջազգային կոնսենսուսին է հետեւում Սաակաշվիլին խոստացել է ցույց տալ, թե ինչպես է մեռնում նախագահը․ Ես սոված կմնամ մինչեւ վերջ Կիեւի մետրոյում մերկ տղամարդը ծխել է եւ գրկախառնությամբ սպառնացել Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից «Մոուրինյո ավտոբուս» երգը՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆանատների կատարմամբ Սաակաշվիլին իրեն ռազմագերի է համարում Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչում՝ 2 սուպերդիմակայություն (ֆոտո) Այս տասը հատկանիշները կստիպեն մարդկանց սիրահարվել Ձեզ Նոր մանրամասներ՝ Երեւանում օրեր առաջ տեղի ունեցած սպանությունից. Սպանությունը պլանավորված է եղել ՆԱՏՕ-ն անհանգստացած է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությունից. զեկույց
Հարցում

Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ծրագիր», որի շրջանակներում առաջարկվող տարբերակներից առնվազն մեկը, գուցե թե, ծախսերի առումով արդյունավետ լինի, բայց մեծ է հավանականությունը, որ կարող է ռիսկային լինել կառավարման ու մանկապարտեզներում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից:

Նախադպրոցական կրթության ծախսարդունավետ մոդելներից մեկը ենթադրում է, որ միեւնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են միավորվել հետեւյալ տարբերակով՝ գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ եւ տնօրեն՝ բոլոր այդ հաստատությունների համար:

«Մի կենտրոնից մի քանի մանկապարտեզ է կառավարվելու, այսինքն՝ տեղերում լինելու են դաստիարակներ, ինչպես նաեւ ավագ մեթոդիստներ կարող են լինել, բայց տնօրեն, հաշվապահ կամ այն օժանդակ հաստիքները, որոնք անմիջապես չեն առնչվում երեխայի կրթության կազմակերպմանը, կարող են եւ այդ մանկապարտեզում չլինել, լինել այն մեծ մանկապարտեզում, որի ճյուղերից մեկը լինելու է սա»,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

Նրա դիտարկմամբ, այս մոդելը կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, սննդի կազմակերպման հարցում:

«Ներկայումս շատ բարդություններ կան: Կա Տարածքային կառավարման նախարարության իրականացրած հետազոտություն, ըստ որի՝ ամբողջ հանրապետությունում գործող մանկապարտեզներում սննդի կազմակերպման համար մեկ երեխայի հաշվով ծախսվում է 50-500 դրամ, եւ եթե 500 դրամը ընդունելի տարբերակ է, պարզ չի դառնում, թե 50 դրամով ինչպիսի սնունդ է հնարավոր կազմակերպել այդ երեխաների համար: Այս նոր ձեւաչափը հնարավորություն կտա մեկ աղբյուրից մի քանի մանկապարտեզի համար գնում անել, ինչը կբերի նրան, որ ավելի քիչ ծախս կլինի, բայց՝ արդյունավետ, եւ երեխաներն ավելի ճիշտ սնունդ կստանան»,- ասաց Սյուզաննա Մակյանը՝ նկատի ունենալով, որ մեծ քանակով գնում իրականացնելու դեպքում ձեռք բերվող ապրանքի գինը կնվազի:

«Այս առումով, տվյալ մոդելը կունենա դրական ազդեցություն, եւ, կարծում եմ, այստեղ խնդիրն ավելի շատ դրված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: Եվ կարեւոր այն հանգամանքը պիտի դիտարկել, որ երեխաները մնում են իրենց տեղերում, պարզապես կառավարման մեխանիզմն է փոխվում»,- նշեց նա:

Հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունը ռիսկային չէ, ու արդյո՞ք չկա մասնաճյուղ մանկապարտեզներում բարձիթողի վիճակ ստեղծվելու վտանգ, երբ այդտեղ չլինի ղեկավար ու պատասխանատու անձ, նախարարության բաժնի պետն արձագանքեց. «Դա չի կարող կիրառվել բոլոր մանկապարտեզների համար: Այստեղ պետք է համայնք-համայնք, մանկապարտեզ-մանկապարտեզ ուսումնասիրություն արվի: Նախարարությունը մի շարք մոդելներ է առաջարկել: Սա դրանցից մեկն է: Յուրաքանչյուրի դեպքում պետք է հասկանալ՝ որ տարբերակը կաշխատի: Յուրաքանչյուր համայնք այս մոդելը կարող է ընտրել հիմնովին, համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Բնականաբար, պետք է բոլոր ռիսկերը գնահատվեն՝ հասկանալու համար՝ ավելի մեծ ռիսկը ա՞յս տարբերակն է, որին ուզում են անցնել, թե՞ այն տարբերակն է, որը ներկայումս կիրառվում է»:

Սյուզաննա Մակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ մանկապարտեզների կառավարման այս մոդելին կարող են անցնել խոշորացված համայնքները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan