Ադրբեջանը հիմա էլ խռովել է Ֆրանսիայից
Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Ֆրանսիային այս երկիր Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի դեմ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւի հայտարարության համաձայն՝ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզն այս հարցով երեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Արցախի օրեր են անցկացվում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am