Լուկաշենկո. Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվել են հիմնականում Վրաստանի շնորհիվ
Վրաստանի իշխանությունները մեծապես նպաստել են Բելառուսի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին այսօր Մինսկում` Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այսօր ժամանակները փոխվել են, մեր հարաբերությունները Արևմուտքի, Ամերիկայի հետ բարելավվել են: Եվ դա տեղի է ունեցել հիմնականում Վրաստանի գործադրած ջանքերի շնորհիվ», - հայտարարում էր Բելառուսի նախագահը:
«ԴեռՄիխեիլ Սաակաշվիլիի [պաշտոնավարման] տարիներից սկսած Վրաստանը աջակցում էր Բելառուսին: Սաակաշվիլին շատ կոշտ արևմտամետ կողմնորոշում ուներ: Բայցևայնպես նա հրապարակայնորեն միայն դրական էր արտահայտվում Բելառուսի ժողովրդի և նախագահի հասցեին, նույնիսկ այն ժամանակ, երբ Արևմուտքում բոլորը Բելառուսի դեմ էին տրամադրված», - հայտարարում էր Լուկաշենկոն: