«Իգլա»-ի պատվիրատուն Սամվել Բաբայանը չէ.պաշտպանը դատարանից պահանջեց արդարացնել Սամվել Բաբայանին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Պաշտպանական կողմը հանդես է գալիս ճառով։
Փաստաբան Ավետիս Քալաշյանը նշել է, որ Բաբայանին մեղսագրվող որևէ հոդված չի հիմնավորվել։ Նա պահանջել է արդարացում՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջել էր Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։
Ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատախազը պահանջել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։