Օրվա լուսանկար. Հայուհու հայացքը 1910 թվականից
Ռուս լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին Գորսկին (1863-1944 թթ.) հայտնի դարձավ Լեւ Տոլստոյի գունավոր լուսանկարից հետո: Լուսանկարիչն արժանացավ ցար Նիկոլայ Երկրորդի գովասանքին եւ հանձնարարություն ստացավպատկերել ամբողջ Ռուսաստանը:
Կաթոլիկ հայուհուն նա պատկերել է 1910 թվականին` Արդվինում, որն այն ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրությունում:
Top-News.am