Թուրքիան հետ է կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքների շրջանակներում Նորվեգիայում գտնվող թուրք զինվորականներին սկանդալային պաստառի պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի զորավարժանքների շրջանակներում Նորվեգիայում գտնվող թուրք զինվորականներին հետ կանչելու որոշման մասին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Նման որոշման պատճառ է հանդիսացել այդ երկրում ցուցադրված «Թշնամիների պաստառ»-ի վրա Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և Էրդողանի նկարի առկայությունը:
«Երբ դա տեղի ունեցավ՝ մեր ԶՈւ-ի ԳՇ պետն ու Եվրամիության հարցերով նախարարը Կանադայի ճանապարհին էին: Զանգեցին, ասացին՝ նման բան կա: Այս զորավարժանքը ՆԱՏՕ-ի զորավարժանքն է: Մենք այնտեղ 40 զինվորական ունենք: Նախարարներն ասացին, որ որոշում են կայացրել հետ ուղարկել մեր զինվորականներին», - ասել է Էրդողանը: