Դանակահարություն Երևանում. հոսպիտալացված 3 երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու
Նոյեմբերի 16-ին Երևանում դանակահարության դեպք է գրանցվել: Վնասվածքներ է ստացել երեք երիտասարդ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 21:25-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:
«Նշված ժամին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 երիտասարդ»,-ասացին ոստիկանությունից:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ մեկնել է օպերատիվ խումբը, սակայն, ըստ բժշկի՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Կատարվում է նախաքննություն: