«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Արդարադատության գնդապետ Արկադի Վիկտորի Բալյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, «Վարդաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Հովհաննես Հակոբջանյանն աշխատանքից ազատվել էր հոկտեմբերի սկզբին՝ սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ մինչեւ «Վարդաշեն» Քրեակատարողկան հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնելը Հովհաննես Հակոբջանյանը զբաղեցրել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am