Դիլիջանում հայրն իր որդիների հետ հարձակվել ու ծեծի է ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին
Դիլիջան քաղաքում նոյեմբերի 15-ին ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլեւի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նշված տան դիմաց նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մ.-ն, 25-ամյա Գեւորգ Մ.-ն, 27-ամյա Դավիթ Մ.-ն, 28-ամյա Մինաս Մ.-ն անհիմն վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի բնակիչներ Սերյոժա Ա.-ի, 63-ամյա Մկրտիչ Հ.-ի հետ: Վիճաբանության ժամանակ Մինաս Մ.-ն հարձակվել է ՍՍերյոժա Ա.-ի վրա, գցել գետնին, իսկ Հենրի, Գեւորգ, Դավիթ, Մինաս Մ.-եը ձեռքերով եւ ոտքերով հարվածել են Մկրտիչ Հ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից Սերյոժա Ա.-ն աշխատում է «Դիլիջան ազգային պարկի» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մկրտիչ Հ.-ն նույն ազգային պարկի, նույն տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ ծեծողները ազգականներ են:
Ոստիկանությունում ճշտում են նաեւ այն տեղեկությունը, թե արդյոք ծեծկռտուքի ժամանկ հնչել են կրակոցներ, թե ոչ: Դեպքի վայրում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել: