Եվրոպայի ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը Թուրքիայում են
Եվրոպայի ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում, թեմայի վերաբերյալ հատուկ ոսումնասիրություն է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (World Health Organization), գրում է թուրքական dunya.com կայքը:
Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման, Աֆիոն, Ըսպարտա, Իգդիր, Քարաման, Սղերդ, Այնթապ և Հաքքարի քաղաքները տեղ են գտել ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների շարքում:
Եվրոպայի ամենաաղտոտված օդով քաղաք է ճանաչվել Մակեդոնիայի Տետովա քաղաքը: Ցուցակում տեղ է գտել նաև Բոսնիա և Հերցեգովինայում գտնվող Թուզլա քաղաքը:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում օդի աղտոտվածության հետևանքով տարեկան մահանում է ավելի քան 7 մլն մարդ: