Coca-Cola կորպորացիան պարտավորված է 6 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք վճարել
Ամերիկյան Coca-Cola կորպորացիան պետք է 6 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք վճարի։ Ընկերության հաղորդմամբ, հարկերը չվճարելու համար տուգանքի մասին որոշումը կայացրել է ԱՄՆ հարկային դատարանը՝ «Կոկա-Կոլա» ընկերության և ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության միջև ընթացիկ հարկային գործով։
«Որոշումը ներառում է մոտ 2,7 միլիարդ դոլարի պարտավորություն: Հաշվի առնելով գործող տոկոսները, ակնկալվում է, որ ընդհանուր գումարը կկազմի մոտ 6 միլիարդ դոլար»,- ասվում է հաղորդման մեջ: Վճարման դեպքում տուգանքի նշված չափը կարող է ռեկորդային լինել ամերիկյան կորպորացիայի համար: