1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00
Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան Սեւանա լճից բաց է թողնվել ավելի քան 197 մլն խմ ջուր Կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ Շիրակ Թորոսյանի մասով՝մեր թիմում հայտնվելու խոսակցություն եղել է. «Ելքի» պատգամավոր Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ. Փոխնախարարի ունեցվածքը «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին Բրիտանիայում ամեն երրորդ դեռահաս հոգեկան խանգարումներ ունի «Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում Հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. ուշագրավ մանրամասներ Եվրամիության երկրները տոննաներով ոսկի են գնում ԵՄ-ն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել Էրդողանը քնել է ասուլիսի ժամանակ (Տեսանյութ) Պոլիկլինիկաներում մինչև 7 տարեկան երեխաներին հատկացվող դեղերի դեֆիցիտ կա «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են տիկին Ռիտայի քամած նռան հյութերը Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել Սեքսին արժանի այլընտրանք է գտնվել Թուրքերը նորից խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը Պաշտոնական վիճակագրության տարօրինակությունները.Ինչո՞ւ են շատերը բողոքում թանկացումներից Ճապոնացիները կհեշտացնեն վիզաների ստացումը Շարլիզ Թերոնը որդուն զբոսանքի է հանել շրջազգեստով 100-ամյա տատիկը իր երկարակեցության գաղտնիքը համարում է թեյի մեջ մեկ կաթիլ բրենդի լցնելը Կեսարյան հատումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ուղեղի ապագա զարգացման վրա Գիտնականներին հաջողվել է «սպանել» ՁԻԱՀ–ը՝ ցողունային բջիջների օգնությամբ Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը «Միսս Լիբանան»-ը հակառակորդուհու հետ գրկախառնվելու համար զրկվել է տիտղոսից «A1+»-ը նվեր է պատրաստել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Էյֆորիայի անցնելուց հետո կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը. Քոչարյան Նայենք աշխարհին Արա Գյուլերի ֆոտոխցիկի օբյեկտիվի միջոցով Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմելու համար հայց են պատրաստում Գագիկ Ծառուկյանը պատերազմ հայտարարեց լրագրողներին (Տեսանյութ) Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Մարիխուանայի հերթ՝ Մոնրեալում (Տեսանյութ) Մաքուր հագուստներով էին, նոր փոխված տակդիրներով ու կուշտ. մանրամասներ Գյումրիում հայտնաբերված երեխաների մասին Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» փեսան Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ) Ինչպես է երգչուհի Լոլիտան ծեծել Անդրեյ Մալախովին եւ Ստաս Կոստյուշկինին «Տիտանիկ II»-ը ծով դուրս կգա 2022-ին Պարզվել են սկսվող գլոբալ աղետի առաջին հետևանքները Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին» Իսկ շոուն դեռ շարունակվում է Աջ ղեկով մեքենա ներկրողների բողոքի ակցիա՝ Բագրատաշենում Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն. Թույլ չեմ տա, որ թիմում հայտնվեն գեյեր Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Ջոնաթան Լաքոթ Ինչպես է Ջասթին Թրյուդոն հայերեն ասում՝ «Ես քեզի կսիրեմ» Ավտոմեքենայի փոխարեն կանխիկ գումար Թուրքիայի ամենաբնիկն ու Ստամբուլի աչքը. ստամբուլահայությունն ու թուրք մտավորականությունը սգում են Արա Գյուլերի մահը ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանը գնում է դեպի հերթական քաղաքական մոնոպոլիայի ձևավորում Ադրբեջանում լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել Նա այդքան տղամարդկություն չունի, որ ներողություն խնդրի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ առողջապահության նախարարի հոր մասին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի հնարավորության մասին 1891 թվականից ի վեր ամենաուժգին ջրհեղեղը Ֆրանսիայում (լուսանկարներ) «Նա իր օբյեկտիվով պատմություն է գրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել Երեք լրագրողներ կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում» Շտապօգնության 200 նոր մեքենաները Հայաստան են բերվել ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լեւոն Ալթունյանի շնորհիվ Բյուջեի դեֆիցիտը փակում ենք նոր վարկերով. Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի վարկային միջոցներ Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները Նախնական տեղեկություններով՝ Կերչում զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին Կոստանյան Գեւորգի մոտ անբուժելի է ՀԻՎԱՆԴ քծնանքը Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի մասին (Տեսանյութ) Կռահեք, թե ով է «Դուխով» անունով օղի արտադրում. իհարկե օրինապաշտ գործարար Սամվել Ալեքսանյանը Քաղաքականության հետ կապ չունի, Նիկոլին չի ճանաչում, բայց մարզպետ է Փորձել են սպանել Հայիթիի նախագահին Ֆլորենցիայի չորս փողոցներում արգելք է մտցվել սննդի օգտագործման վրա Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ Ինչպես են ապրում ադրբեջանցի պաշտոնյաները (Լուսանկարներ) Այսպես են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մաս-մաս արել լրագրողին +21 Ադրբեջանի անվտանգության ծառայությանն Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն է կրել մեկ տարում Դուք իրարից էլ տեղյակ չեք, բայց հավակնում եք բացարձակ իշխանության Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ մեծահարուստ գործարարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները խոսել են ամուսնական կյանքի գլխավոր գաղտնիքի մասին
Հարցում

Նախագահականի կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից:

Այս տեղեկությունները ստուգելու համար զրուցեցինք ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ: «Օրենքով 3 տարի եւ ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա: Սա օրենքի պարտադիր պահանջ է: Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: Ճշգրտմանը, թե ատեստացիան ԱԺ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Բաբայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»:

Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակցիների հետ կնքված պայմանագրերը, ԱԺ Հանրային կապերի վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատակիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են: «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել: Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն: Այսինքն, կան որոշակի աշխատողներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առնելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե որոշ փոփոխությունները ի՞նչ դեպքեր են, Արսեն Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուրի մոտ առանձին դեպքեր կարող են լինել: «Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կատարվում են աշխատակազմի օպտիմալացման աշխատանքները: Գործընթացը դեռեւս շարունակվում է: Օպտիմալացման աշխատանքներից բացի կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Այդ ամենի շրջանակներում որոշակի աշխատողների մոտ անհրաժեշտություն կլինի որոշակի փոփոխությունների»,- եզրափակեց Հանրային կապերի վարչության պետը:

Նշենք, որ 2018 թվականին նախատեսվում է պետական ապարատում կրճատել շուրջ 5500 աշխատատեղ: Կառավարման նախագահական համակարգի վերացմանը զուգահեռ էական կրճատումներ են սպասվում հենց նախագահականում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan