Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին ԱԺ–ում իրավիճակը լարվեց. վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջեւ 4 մլրդ, բանկեր, օդանավակայան, հանքեր, Սպայկա, հիվանդանոց՝ ինչ սուտ ասես տարածվել է․ Լևոն Քոչարյան ԵՄ դատարանը ֆոն դեր Լայենին պատասխանատու է համարել պատվաստումների մասին տեղեկությունները թաքցնելու համար ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. աղբյուր Ընկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ կարկուտ գա. Աղձքի բնակիչները բողոքում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան Հերթական խորհրդարանական քառօրյան շարունակում է աշխատանքը (ուղիղ) Թեհրանի մերձակա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան Հոսանքահարված զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայող

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետՂրիմում Արևմուտքին կոչ են արել դադարել «զենքով գնացքներ» ուղարկել ՈւկրաինաՄերցը Թրամփին հրավիրել է Գերմանիա՝ այցելելու պապի հայրենի քաղաքըԱնպատկառության ու "безотчётник"-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան45 տարվա բժշկական փորձ ունեմ, նման դեպք չէի հանդիպել՝ բնության աղետից հղի է տուժել․ Պողոսյան«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ ԱրշակյանինԻնչո՞ւ են դատավորները հավաքվելու. «Ժողովուրդ»Նորածինը քունքի հատվածում վնասվածք էր ստացել, 7 րոպեում վիրահատություն ենք սկսել․ բժշկուհի ԱդամյանՌուսաստանի տնտեսությունը շատ ավելի խոցելի է, քան ցույց է տալիս ՄոսկվանMicrosoft-ն աշխատանքից կազատի շուրջ 7,000 աշխատակցիՑուցարարների դեմ կիրառված` արգելված «Զարյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿԱԺ–ում իրավիճակը լարվեց. վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջեւՀԷՑ-ը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու. ՀԾԿՀ նախագահԲունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. «Ժողովուրդ»4 մլրդ, բանկեր, օդանավակայան, հանքեր, Սպայկա, հիվանդանոց՝ ինչ սուտ ասես տարածվել է․ Լևոն ՔոչարյանՄտածեցի՝ այլևս չի փրկվի, երեխային դեռ չեմ տեսել․ թիթեղի հարվածից վնասվածք ստացած հղի կինՂրիմը կմնա ՌԴ-ին․ ՄակրոնՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներինԹրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըԹրամփը միտքը փոխել է Պարսից ծոցն Արաբականի վերանվանելու հարցումԵՄ դատարանը ֆոն դեր Լայենին պատասխանատու է համարել պատվաստումների մասին տեղեկությունները թաքցնելու համարՆշվել են ուկրաինական հակամարտության գոտու ամենալարված շրջաններըԾեծկռտnւք՝ Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. աղբյուրՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասինԼուլա դա Սիլվան մտադիր է Մոսկվայում բանակցություններ վարելու Կիևի խնդրանքները փոխանցել ՊուտինինՄերձավանի դպրոցում ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք․ տնօրենի ԺՊ–ն աշխատանքից ազատվել է․ ԿԳՄՍՆՄակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինԶելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաներըՎարչապետի աշխատակազմը փետրվարի 1-ին 5 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաները և ծաղիկները ո՞ւմ համար էր գնելԸնկել են մեր հետեւից. մտածված չեն կրակում, որ կարկուտ գա. Աղձքի բնակիչները բողոքում են«Ժիգուլի» հրողը հիմա «Մերսեդես» քշո՞ւմ է, թե՝ չէ. կարող եմ ծափ տալ, դուք պարեք. Աժ-ում բանավեճ տեղի ունեցավ Խաչատրյանի ելույթի ընթացքում (տեսանյութ)ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆԿոլեգաներդ, ինչպես և դու, չեն հասկանում, որ իշխանության հետ ԼԱԱԱԱՎ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից․ Մհեր ՄկրտչյանԵրևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանՀերթական խորհրդարանական քառօրյան շարունակում է աշխատանքը (ուղիղ)Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելԱրին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարանԹեհրանի մերձակա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցելՌոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելԱյսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. ՕսկանյանԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը զրկվել է վարորդական իրավունքիցՀոսանքահարված զինծառայողը Վարդենուտից էր, մեկ տարվա ծառայողՌուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը դեռ թույլ չեն տալիս Ալիևին հարձակվել Սյունիքի վրա, բայց իրավիճակը կարող է փոխվել. ԱդոնցԱրևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվերԿարո՞ղ է Միրզոյանի նկատմամբ մահափորձի բացահայտումը բերի այսօրվա իշխանության հետքերին․ Մինասյան 
Մամուլ

Ակադեմիական «փուչիկ»՝ քարոզչական մաստակներով սնվողների համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական իշխանության նախաձեռնությունների շարքում «Ակադեմիական քաղաքի», այսպես ասենք՝ սուպեր-գաղափարը բավականին աղմկահարույց եղավ, կրքեր բորբոքեց, դժգոհություններ հարուցեց: Թեպետ, այս իշխանությունների այդ ո՞ր մի նախաձեռնությունն այդպիսին չի եղել: Սա, եթե մի պահ վերանանք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության կամայական վերաձևումներից, որոնք արվում են գերազանցապես ի շահ մեր թշնամիների:

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» նախագծին, ապա արդեն առիթ ունեցել ենք դրա վերաբերյալ մեր որոշակի վերապահումներն ու դիտողությունները ներկայացնելու՝ նշումով, որ դա ավելի շուտ ակադեմիական «համակենտրոնացման ճամբարի» կամ «գետտոյի» տպավորություն է թողնում: Ավելին, հանրության ակտիվ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ այդ ամբողջ նախագծի հիմնական թիրախը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերի, գիտական հաստատությունների շենքշինություններն են:

Այսինքն, կան ոչ անհիմն ենթադրություններ, որ փաշինյանական իշխանությունն ընդամենը ցանկանում է թանկարժեք կետերում գտնվող, որոշակի դեպքերում ոչ պակաս թանկարժեք շենքերը տնօրինել որոշակի շահույթով (վաճառել կամ վարձակալության հանձնել: Բայց ամենից կարևորը՝ այդ վայրիվերումների հետևանքով Հայաստանի բուհական կրթության համակարգը ու գիտական հաստատությունները, մեծ հավանականությամբ, կա՛մ վերջնականապես կխորտակվեն, կա՛մ էլ ավելի կթուլանան: Այն աստիճան, որ ապագայի «Ակադեմիական քաղաքում» նրանց տեղավորելու համար բավարար կլինի թեթևակի «ակադեմիական հանրակացարանը»: Ինչևէ: Նախօրեին «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին երկար-բարակ քննարկումներ եղան: Ամենից հետաքրքիրն այն էր, որ այդ «քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակում է երկարաշունչ անվանումով օտարերկրյա ընկերություն:

Հարց է ծագում. Հայաստանի նախագծող ճարտարապետները, շինարարները վերացե՞լ են, այլևս չկա՞ն հայկական նախագծող ընկերություններ, որ այդ աշխատանքներն իրականացնում են օտարերկրացիներ: Լավ, դա իր հերթին: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի ասածները ոչ պակաս ուշագրավ են: Այսպես. նախատեսվում է, որ «ակադեմիական քաղաքի» վերջնական նախագիծը կհաստատվի մինչև տարեվերջ, առաջին շենքը շահագործման պատրաստ կլինի միայն 2029 թվականին, իսկ «ակադեմիական քաղաքն» ամբողջությամբ՝ 2030 տարի հետո: Ավելին, նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 5,7 միլիարդ դոլար, բացի գիտակրթական հաստատություններից, տարածքում կլինեն նաև ռեստորաններ, առևտրի կենտրոններ, այլ հասարակական օբյեկտներ:

Մի խոսքով՝ «Նյու-Վասյուկին» մանկական խաղուպար է փաշինյանական «ակադեմիական քաղաքի» համեմատ: Եվ, միևնույնն է, հարցերն ավելի են սրվում: Առաջինը. ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարներ ծախսել՝ ունենալու համար մի ինչ-որ «ավան», եթե կարելի է այդ նախագծի համար հաշվարկվող միջոցների անգամ 10 տոկոսով էապես խթանել այժմ իրենց ավանդական «նստավայրերում» գործող բուհերի ու գիտական հաստատությունների գործունեությունը: Երկրորդ. իսկ այդ ո՞վ է փաշինյանական իշխանություններին կամ որևէ մեկին հավաստիացրել, որ 15-20, էլ չենք ասում՝ 25-30 տարի հետո գիտակրթական գործընթացն էապես փոխված չի լինի, մասնավորապես պահանջվող շենքային պայմանների հետ կապված: Այսինքն, մինչև մի նախագիծ հաստատեն, մինչև մի 30 տարի այն իրականացնեն, այն ուղղակի բարոյապես կհնանա, այլևս չի համապատասխանի 21-րդ դարակեսի իրողություններին ու պահանջներին: Բայց այս ամենի հետ կապված կա մեկ այլ, ոչ պակաս էական ենթատեքստ: «Ակադեմիական քաղաքը», կարելի է ասել, իդեալական «փաշինյանական» նախագիծ է: Ինչո՞ւ ենք այդպես բնորոշում:

Հիմնականում այն պատճառով, որ այն ենթադրում է զրոյական պատասխանատվություն: Տեսեք, նախագծի իրականացման համար նախաձեռնողները նշում են 20-30 տարի: Երբ այդպես են ասում, ապա արժե նկատի ունենալ, որ դա էլ կարող է 30-40 դառնալ: Դե՝ 5 տարի այս կողմ, 15 տարի այն կողմ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև այդ «ով՝ մեռած, ով՝ սաղ»: Այսինքն, չկա ոչ մի պատասխանատվություն: Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու... կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու: Կանցնեն տասնամյակներ:

Մարդիկ կնայեն «ակադեմիական քաղաքի» կիսակառույց մնացած շինություններին, միգուցե պատասխան կպահանջեն, բայց ումի՞ց: Զավեշտ է, բայց մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում... «Ակադեմիական քաղաքը», ասում են, կլինի մի 20-30 տարի անց, մի 5-6 միլիարդ դոլար ծախսով: Հա, բայց եղած բուհական ու գիտակրթական համակարգը արդեն երեկվանից են սկսել խարխլել: Երևի այն նկատառումներով, որ նախանշած 20-30 տարվան հասնող էլ չլինի, իսկ «ակադեմիական քաղաքի» նախագծից էլ իրագործելու ենթակա մնան միայն ռեստորանները, առևտրի կենտրոնները և հասարակական այլ օբյեկտները: Այդ ամենը մեզ թույլ է տալիս նկատել, որ «ակադեմիական քաղաքը» ավելի շուտ «փուչիկ» է՝ քարոզչական մաստակներով սնվողների համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում