Տղամարդու անհավատարմության մասին վկայող 4 նախանշան
Ավստրալական Lipstick Investigations հետախուզական գործակալությունների ղելավար Դևիդ Քինգը պատմել է ամենատարածված նախանշանների մասին, որոնք վկայում են սիրած տղամարդու դավաճանության մասին:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, վերջինը մանրամասնել է, որ ամուսնուն կամ կողակցին անհավատարմության համար կասկածող և իրենց դիմած կանանց 80%-ի կասկածները հիմնավորվել են: Ըստ Քինգի՝ կանայք անմիջապես զգում են տագնապալի նախանշանները, որոնց տղամարդիկ շատ հաճախ նշանակություն չեն տալիս:
Ստորև ներկայացված է 4 նախանշան, որոնք կարող են վկայել սիրելի տղամարդու անհավատարմության մասին.
Տղամարդը սկսում է հետևել իր արտաքինին, նոր օծանելիք է օգտագործում, թարմացնում է սանրվածքը, փոխում է հագնվելու ոճը: Եթե այդ փոփոխությունները չեն ուղեկցվում Ձեր նկատմամբ ուշադրության և սիրո դրսևորման ավելացմամբ, ապա, հավանաբար, նրա կյանքում ուրիշն է հայտնվել:
Եթե տղամարդն առանց որևէ պատճառի գաղտնաբառ է դրել համակարգչի, սմարթֆոնի կամ պլանշետի վրա, ապա դա ևս մտածելու տեղիք է տալիս: Եթե ձեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա, սակայն նա անհասկանալի պատճառով սկսել է գաղտնաբառերեր օգտագործել, ուրեմն՝ թաքցնելու ինչ-որ բան ունի: Թեկուզ չի բացառվում, որ նա ընդամենը ուզում է մի քիչ ազատ տարածություն ունենալ:
Եթե տղամարդն անհասկանալի պատճառներով չարացած ու ագրեիսվ է դարձել, հեռախոսազանգ ստանալիս սենյակից դուրս է գալիս ու նոր զրուցում, վեճ է սարքում Ձեր ամեն մի խոսքից և, կարճ ասած, անընդհատ կոնֆլիկտ է փնտրում, ապա դա ևս տագնապալի ազդանշան է: Իրականում տղամարդը փորձում է ազատվել մեղքի զգացումից, ցանկանում է արդարացնել իր արարքը՝ Ձեզ մեղադրելով կատարվածի համար:
Նա անընդհատ ուզում է տնից մենակ դուրս գալ, խուսափում է համատեղ հանգստից, ժամադրություններից և ժամանցի այն բոլոր տեսակներից, որոնք նախկինում միասին էիք ունենում:
Այնուհանդերձ՝ հաշվի առնելով վերթվարկվածը, եթե Ձեր հարաբերություններում այս նախանշաններից որևէ մեկն առկա է, ապա դա կարող է ոչինչ չնշանակել ու միանգամայն այլ դրդապատճառ ունենալ: Բայց եթե թվարկված բոլոր նախանշանները կան, ապա պետք չէ դրանք անտեսել: