Հայաստանը հաղթեց,բայց մեզ դարպասապահ է պետք
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երկրորդ ընկերական խաղում անընդմեջ հաղթանակ տարավ: Այս անգամ մեր ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Կիպրոսի հավաքականին:
Անկեղծ լինենք, հաշիվը կարող էր եւ ավելի մեծ լիներ, եթե Հայաստանի հավաքականը քիչ թե շատ նորմալ դարպասապահ ունենար: Կիպրոսցիները երկու գոլ խփեցին` երկուսն էլ դարպասապահ Բեգլարյանի կոպիտ եւ շատ կոպիտ սխալներից հետո:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ազգային հավաքականը վատ տպավորություն չթողեց, անգամ կարող էր երեքից ավելի շատ գոլ խփել: Վատ չխաղացին նաեւ պաշտպանները: Եւ կրկին անկեղծ լինենք, մեր թիմի խաղն առանց Մխիթարյանի եւ Մխիթարյանով բոլորովին այլ պատկեր է:
Իսկ գոլերը մեր թիմի կազմում խփեցին Դաղբաշյանը, Հարոյանը եւ Մխիթարյանը:
Top-News.am