Ռումինայում նոր հետաքննություն է սկսվել իշխող կուսակցության ղեկավարի նկատմամբ
Ռումինիայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային դեպարտամենտը երկուշաբթի հայտարարել է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնյայի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելու մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դրագնյան կասկածվում է պաշտոնի չարաշահման, կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և Եվրամիության գումարները յուրացնելու նպատակով խարդախության մեջ Տելեորմանի շրջանային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:
Դրագնյան, ով նաև խորհրդարանի ստորին պալատի խոսնակն է, արդեն դատապարտվել է քվեարկության կեղծման գործով, բացի այդ նրա դեմ այժմ հետաքննություն է անցկացվում պաշտոնի չարաշահմանն առնչվող առանձին գործով: