«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը պատրաստվում է հինգ Boeing 787 Dreamliner գնել
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի նախագահ Ջահանգիր Ասկերովը հայտարարել է հինգ Boeing 787-8 Dreamliner պատվիրելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավիաընկերությունը պայմանավորվել է նաև ամերիկյան ընկերությունից երկու բեռնատար ինքնաթիռ պատվիրելու մասին:
Ներկայիս գների համաձայն՝ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1,9 միլիարդ դոլար:
Նշենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը ներկայումս ունի երկու Boeing 787-8 Dreamliner: