1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հունիսի 2018թ., 00:00
Եւ մեքսիկացիները երգեցին Ռուսաստանում Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է (լուսանկար) Բելգիան կրկին հաղթեց խոշոր հաշվով Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Իտալացի դարպասապահը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում Աբովյանում վերսկսվել են 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Արցախում վիճաբանության ընթացքում որդին ձեռքով, ապա ցաքատով հարվածել է մորը Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 65-ամյակը կտոնի ընտանեկան միջավայրում 1.5 կգ կոկաին է հայտնաբերվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության կեղծ գավաթների մեջ (լուսանկար) ԱՄՆ-ում վագրը ցատկել է արգելոցի պատնեշի վրա՝ վախեցնելով այցելուներին (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւը ՊՆ-ի «Ուրալ»-ը կողաշրջվել է. Երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով Մալաթիայի «օրենքով գող» «Ալոյի» նկատմամբ դատարանը գրավ է կիրառել Սիսիանը զինաթափվում է. (Լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ծեծկռտուք «Դիվա» ակումբի մոտ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուները պարել են հայկական երգի հնչյունների ներքո (տեսանյութ) Թբիլիսիում կալանավորել են 6 ամսական երկվորյակներին ծեծած դայակին Լիբանանում աղջիկ- ոստիկանները գայթակղիչ հանդերձանքով են աշխատանքի դուրս գալու Ոստիկանությունը Վստրեչի Ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները (Մանրամասները) Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում ԱԱԾ-ФСБ՝ նոր մասկի շոուներ ՀԿԵ-ում Լուիշ Ֆիգուն կժամանի Երևան Հայաստանից գողացվածի չափը հայտնի է՝ շուրջ 30 մլրդ դոլար Հայկ Մարությանն անդամագրվել է «ՔՊ» կուսակցու­թյանը Երևանի քաղաքապետ դառնալու համար ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը Սալահը՝ Չեչնիայի պատվավոր քաղաքացի Սցենարը սա է. Փաշինյանը «լայվ» է մտնում, հրաժարական է տալիս ու դուրս է գալիս փողոց Դքի Նորիկի բարեկամ եւ Տիգրան Ավինյանի ազգական Վավիկը՝ ՔԿՎ պետի տեղակալ Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը. Մարուքյան-Թանդիլյան զրույցի մանրամասները Փաշինյանի աներձագի հայտարարագիրը Դոն Պիպոյի կողմնակիցները հորդորում են մանվելական գյուղապետերին ինքնակամ հեռանալ Բրիտանիայում հրաժարվել են գենդերային չեզոք անձնագրեր ներդնել Կատալոնիան խզում է արձանագրային հարաբերությունները Իսպանիայի թագավորական տան հետ Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար Թուրքիայում 2 մլն մարդ է դուրս եկել Էրդողանի դեմ ցույցի Գիտնականները պարզել են սուրճի օրական օգտակար չափաբաժինը ԱԱ-2018 Շվեյցարիան հաղթեց սերբերին. E խումբ ԱԱԾ-ն «Գլոբուս» բիզնես կենտրոնում էր (Տեսանյութ) «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված գործողությունների մասին (Տեսանյութ) Անկեղծ հայ զինվորը (Լուսանկարներ) Նիգերիան արեց այն, ինչ չկարողացան անել արգենտինացիները Այց ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի ԱԱ-2018․ Բրազիլիան հաղթեց Կոստա Ռիկային Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակման մասին կեղծ ապացույցներ ներկայացնելու մեջ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայում Amnesty International-ի ղեկավարը կմնա անազատության մեջ Հայտնի շվեդական երաժշտական փառատոնը չեղարկվել է բռնաբարությունների պատճառով Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան քաղաքական ուժերի, շարժումների նկատմամբ Արգենտինայի երկրպագուները ծեծել են Խորվաթիայի երկրպագուին Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան Աշոտ Բլեյան. «Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների» ԵՄ-ի քաղաքացիները կկարողանան Բրիտանիայում մնալ՝ պատասխանելով «երեք պարզ հարցի» Շատ շնորհքով ներխուժել են․ Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Նորավանի գյուղապետի յուրացումները Ես հավատում եմ ինձ, ընկերներիս, արդարադատությանը. Մանվել Գրիգորյան (տեսանյութ) Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին Տիգրան Բարսեղյանի դուբլը VARDA-ն՝ նուրբ կերպարանքով Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել Հայտնի եվրապատգամավորը Բրյուսելում իր հյուրերին ներկայանում է որպես հայ Ադրբեջանը ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան Bell-412 ուղղաթիռներ Աշխարհի գավաթի «կոկային արքա»-ի ընկերուհին. սելֆիի և բիկինիի 25-ամյա սիրահարը (Լուսանկարներ) Շվեդական քաղաքի փողոցները «գրոհել» են ահռելի չափերի առնետները Լուկաշենկոն ընտրեց ոչ Ռուսաստանը. Բելառուսը փորձում է մերձենալ ԵՄ-ի հետ Ստամբուլի նորակառույց օդանավակայանում առաջին վայրէջքը կատարել է Էրդողանի ինքնաթիռը Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստրը «պայթեցրել է» համացանցը ծնողների մերկ լուսանկարների հանդեպ արձագանքով
Հարցում

105 կգ «հերոինը» բրիկետներով թաքցվել է Թուրքիայի քաղաքացու բեռնատարում. նոր մանրամասներ

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստան ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն։

Այս առնչությամբ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ եւ քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո եւ 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, եւ գործով դեռեւս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։

2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը եւ մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։

Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, եւ ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին:

Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու եւ մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ եւ մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

website by Sargssyan