Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Այսօրվա նիստին մեղադրողը հանդես է եկել ճառով։
Նա պահանջել է Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։
Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում պաշտպանող կողմը հանդես կգա ճառով, կկայանա նոյեմբերի 20-ին։