Միջպետական ճանապարհների եզրերին հողահատկացում կատարելն արգելվել է
Լոռին զբոսաշրջային գրավչություն ունեցող մարզ է , ուստի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև միջպետական ճանապարհին հարող շինությունների ճարտարապետական տեսքը:
Քաղաքաշինական ծրագրերի համաձայն, միջպետական ճանապարհներին հողահատկացում չի տրամադրվի բնակելի շինություն կառուցելու համար, այդ հատվածները կծառայեն որպես հանգստի գոտիներ՝ իրենց սպասարկման կետերով: