1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 10 դեկտեմբերի 2018թ., 00:00
Մարզերում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 70 տոկոսով, իսկ ՀՀԿ-ն ունի 4,2 տոկոս Ըստ ԿԸՀ-ի «Իմ քայլը» ստացել է ընտրողների ձայների 70, իսկ ՀՀԿ-ն 3.8 տոկոսը Հաշվել են քվեների 6 տոկոսը եւ «Իմ քայլն» առաջին տեղում է 68,1 տոկոսով Քվեաթերթիկների 1,9 տոկոսի հաշվարկով ՀՀԿ-ն ստացել է ձայների 3,7 տոկոսը Քվեաթերթիկների 0.22-ի մշակմամբ «Իմ քայլը» առաջատարն է 61.7 տոկոսով Ընտրություններին մասնակցեց 1 մլն 260 հազար 840 ընտրող Ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Կտրված լեզու և կոտրված ատամ․ Աուգսբուրգի դարպասապահը խաղացել է ցավալի վնասվածքով Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում Քաթարի էմիրը հրաժարվել է մասնակցել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջնորդների գագաթնաժողովին Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ տարիքս միայն թիվ է Ժամը 18:00-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ Պահանջելու ենք անհապաղ ազատել Քոչարյանին․ ազդարարվում է հանրահավաքային պայքարի սկիզբ Ոստիկանության պարզաբանումը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի քվեարկել Անհայտ անձը ծրարներից հանում է քվեաթերթիկը, ստուգում, նորից տեղադրում ծրարում (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը՝ զինծառայողների շարային կարգով քվեարկելու մասին Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն ընտրող «Դատախազությունն ուղղակի պարտավոր է հարցաքննության հրավիրել Փաշինյանին». Դավիթ Շահնազարյան «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ». Արթուր Ղազինյան Մեսին գնել է 15 միլիոն դոլարանոց ինքնաթիռ Քվեարկել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով․ «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Սանտա Կլաուս իրականում չկա. ամերիկացուն ձերբակալել են երեխաներին ճշմարտությունը բացահայտելու համար Հելսինկյան կոմիտեն Մասիսում, Գյումրիում և մի քանի այլ վայրերում ընտրախախտումներ է արձանագրել Գարեգին երկրորդ․ «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար» Եղանակը Հայաստանում. տեղումները կդադարեն ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 15:00 -ի դրությամբ. ստացվել է 37 ահազանգ Հույս ունեմ՝ վերջապես կգնես այն տունը, որը խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք. Աշոտյանը՝ Սերժ Թանկյանին Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկեց Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս «Արսենալը» կողմնորոշվել է Օզիլի տրանսֆերային արժեքի հարցում Նաիրա Զոհրաբյանը բողոքում է մարզպետի գործողություններից, իսկ Նիկոլ Փաշինյանը արդարացնում Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը խայտառակ ցածր է. բոյկո՞տ, թե՞ անտարբերություն Սերժ Սարգսյանի խորհրդավոր լռությունը Ահա այսպիսի ընտրախախտումներ Թիվ 7/45 ընտրական տեղամասում իրարանցում է «Խելքով» հայ հակահեղափոխականները մասնակցում են Բելգիայում ընթացող զանգվածային ցույցերին (Տեսանյութ) Երեւանի վերջին ընտրություններին գիտեք 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժին. Ծառուկյան Զինծառայողները հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ» Այս ընտրությունները կլինեն ապագայի համար․ Արմեն Սարգսյան Ի՞նչ են արել «Իմ քայլի» քվեարթերթիկների հետ 22/26 ընտրատեղամասում Դանիել Իոնիսյանն էլ իրեն դրեց հետաքննիչի, ոստիկանի եւ դատավորի տեղ Օրվա կինոնկարը. «Ընտրությունների օրը» Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել՝ տանը նստելն է. Վիգեն Սարգսյան Ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններից. Վարուժան Ավետիսյան Եթե Մուկուչյանն է ասում, ապա նրան պետք է հավատալ. Ընտրությունները ընթանում են բնականոն Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է Ամենա-ամենա ընտրությունները Իրանի քաղաքացուհիները Թբիլիսիի օդանավակայանում կալանավորվել են թմրամիջոցներ տեղափոխելու համար «Դեղին բաճկոնների» ցույցերը Ֆրանսիայում (լուսանկարներ) Թրամփը սեր է խոստովանել Ֆրանսիային՝ «դեղին բաճկոնների» կարգախոսների համար Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին, «Մանչեսթեր Յունայթեդը» եւս հաղթեց Փարիզում սկսել են բարիկադներ կառուցել Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը Աշխարհում ամենաորոնվող նարկոբարոնին, որն ամբողջությամբ փոխել էր դեմքը, ձայնով են ճանաչել Ադամանդակուռ ինքնաթիռը «պայթեցրել» է համացանցը Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը կարողացավ գժտեցնել ամուսնուն եւ արքայազն Վիլյամին ՀՀ ԱԳ նախարարը ոգեւորված է Մամեդյարովի հետ հանդիպումից եւ համատեղ հայտարարությունից Վազգեն Մանուկյան. «Սա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնել անիրավական և կործանել այն» 37 հազար դոլար գտած եւ այն տիրոջը վերադարձրած աղջիկը ջավախցի Կարինեն է Որքան ՀՀ քաղաքացի է այս պահին ապրում Հայաստանում Արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի․ դատավորների միության հայտարարությունը Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել Գիտնականները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ շարունակում են ծաղրել մարդկությանը. հիմա էլ մարդու նոր գաճաճ նախնի են հայտնաբերել Այ քեզ հրաշք. Հայաստանում 2.5 միլիոնից ավել ընտրող կա Հեղափոխությունից հետո բացասական ավանդույթ է ձևավորվել «Դեղին ժիլետների» դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Գործարկվել է ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում ապահովող կայքի հղումը ԱՄՆ֊ը Հալեպում ենթադրյալ քիմիական հարձակման մեջ մեղադրում է Բաշար Ասադի բանակին և ռուս զինվորականներին Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը: Փարիզը պատրաստվում է «դեղին ժիլետների» նոր բողոքի գործողություններին Թրամփը Թիլլերսոնին անվանել է «քարի պես բութ» Ոստիկանությունը հիշեցնում է ընտրախախտումների բացահայտման համար գաղտնալսումներ իրականացնելու իր իրավունքի մասին Հնդկաստանի Քաշմիր նահանգում ավտոբուսն ընկել է ժայռից. առնվազն 12 մարդ մահացել է Վառվել են Վատիկանի Սուրբծննդյան տոնածառի հազարավոր լույսերը Նոր սկանդալ՝ Ֆեյսբուքում. ձայնագրվել են օգտատերերի խոսակցությունները «Գիշերը հանգի՞ստ եք քնում». ռուս գիտնականը հայտնել է՝ ով է Սպիտակի երկրաշարժի հազարավոր զոհերի մեղավորը Իսպանիայի իշխանությունները մտադիր են դատի տալ Շակիրային
Հարցում

Ակնկալում ենք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում

Հայաստանի արտգործնախարարը Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում երկկողմ կապերին առնչվող հարցերից բացի անդրադարձել է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, ԼՂ խնդրին և այդ համատեքստում Իսրայելի կողմից ռազմական արտահանումներին:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եղել և մնում է մեր երկխոսության օրակարգի մաս: Երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը»: Այս մասին, ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործախարար Էդվարդ Նալբանդյանը: Օրերս Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել էր Իսրայել, որտեղ հանդիպումներ էր ունեցել այդ երկրի վարչապետի, գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

«Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ: Հնարավորություն ունեցա հանդիպելու Հայոց պատրիարքի հետ: Մենք ունենք բազմադարյա կարևոր հայկական ներկայություն Երուսաղեմում: Ինչպես միշտ, օգտվելով առիթից, այցելեցի Յադ Վաշեմ և հարգանքի տուրք մատուցեցի Հոլոքոսթի զոհերի հիշատակին:

Սա իմ առաջին այցելությունը չէր Յադ Վաշեմ: Յադ Վաշեմը Երուսաղեմում և Ծիծեռնակաբերդը Երևանում կոչ են անում են մեզ բոլորիս՝ հատկապես հայ ու հրեա ժողովրդին, որոնք վերապրել են ցեղասպանության սարսափները, որ մենք բարոյական պարտավորություն ունենք համախմբելու մեր ջանքերը` պայքարելու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների դեմ»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Լրագրողի դիտարկմանը, որ Իսրայելի և Հայաստանի միջև բարձրաձայնվող խնդիրներից մեկը «ենթադրաբար» Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն են, Նալբանդյանը պատասխանել է․ «Մենք ունենք լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Հաշվի առեք, որ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենք փակ սահմաններ։ Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաև լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ։

«Մենք չենք տեսնում Հայաստանի դեսպան Իսրայելում և Իսրայելի դեսպան Երևանում, ո՞րն է ուղղակիորեն դեսպաններ չփոխանակելու պատճառը»,- այս հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Մեր կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես, մենք փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացենք Իսրայելում»: Դիտարկմանն էլ, թե Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերություններում առկա խնդիրներից մեկը կապված է Ադրբեջանի հետ, և որ ադրբեջանցիները պնդում են, թե վերջին մի քանի ամսվա ընթացքում հայկական կողմի մեղքով խնդիրներ են առաջացել՝ կապված հրադադարի խախտումների հետ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է․

«Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որևէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը և համահունչ լինել դրա հետ: Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն միջազգային հանրության դիրքորոշման հետ»:

«Որո՞նք են Ձեր սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, քանի որ գիտեմ, որ դա խնդիր է հանդիսացել երկու երկրների միջև»,- այս հարցին ՀՀ ԱԳ նախարարը պատասխանում է․ «Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել»:

website by Sargssyan