Ադրբեջանում լուծարված ԱԱՆ աշխատակիցների խումբը թքել է նախկին նախարարի վրա
Ադրբեջանի լուծարված Ազգային անվտանգության նախարարության կամայականությունների զոհ դարձած աշխատակիցների խումբը հավաքվել է գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների գործերով գլխավոր քննչական վարչության շենքի դիմաց, որտեղ հարցաքննության է կանչվել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը:
Այս մասին լրագորղներին պատմել են ակցիայի մասնակիցներ Սեւդա Սուլեյմանովան եւ Էլդար Իսմաիլովը:
Սեւդա Սուլեյմանովան բողոքում է իր ամուսնուն անօրինական կալանավորման համար, իսկ Էլդար Իսմաիլովը իր հոր հետ դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԱՆ աշխատակիցների կողմից:
«Մենք Մահմուդովին մոտեցանք 13:15-ին, երբ նա նոր էր դուրս եկել դատախազության շենքից: Մենք հարցրեցին նրան՝ ինչպես է իրեն զգում հարցաքննություն տալուց, դու՞ր եկավ արդյոք դա իրեն» - պատմել է Էլդար Իսմալիլովը: Սուլեյմանովայի խոսքով՝ երբ կանգնած են եղել նախկին նախարարի առջեւ՝ թքել են նրա երեսին եւ սկսել են անիծել:
Նշենք, որ Էլդար Մահմուդովին արդեն երկրոդ անգամ են կանչում Գլխավոր դատախազություն: Նա հարցաքնության է կանչվել լուծարված ԱԱՆ աշխատակիցների դեմ հարուցված գործի շրջանակներում: