Իրանի օդուժի «Սու-22» կործանիչն աղետի է ենթարկվել
Իրանի ռազմաօդային ուժերի «Սու-22» կործանիչը շաբաթ հարավային Ֆարս նահանգում զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել, հաղորդում է Fars News Agency-ն:
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին: ԻՀՊԿ ինքնաթիռի վթարի պատճառը հայտնի չէ:
Ըստ տեղեկությունների՝ օդաչուն մահացել է: