Հայրը հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել ու սեռական հարաբերություններ ունեցել
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Սերյոժա Հ.-ն նոյեմբերի 6-ին, դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ իր աղջկան՝ 16-ամյա Ա. Հ.-ին, ով վարժարաններից մեկի 2-րդ կուրսի ուսանող է, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը աղջկա կամքին հակառակ տարել, փակել է նկուղում, այնուհետեւ ծեծի ենթարկել, որից հետո ինչ-որ կասկածելի բան խմեցրել ու դրանից հետո աղջիկը ոչինչ չի հիշում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այնուհետեւ Opel-ի վարորդը իր մեքենայով Ա. Հ.-ի ոչ ադեկվատ վիճակից օգտվելով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Opel-ի վարորդի անունը Համլետ է, ում ամբողջական տվյալները ճշտվում են, ինչպես նաեւ պարզվում են ավտոմեքենայի համարանիշները։