Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարին նորից են կանչել դատախազություն
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին նորից Գլխավոր դատախազություն են կանչել՝ ցուցմունք տալու։
Trend–ը հայտնում է, որ Էլդար Մահմուդովը նորից է կանչվել դատախազություն Ազգային անվտանգության լուծարված նախարարության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննության։ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է այդ փաստը։ Սուլթանովը հավելել է, որ նախկին նախարար Մահմուդովին կրկին կանչել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործություններով Քննչական վարչություն՝ ցուցմունք տալու։
Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություն էր տարածել ԱԱՆ բարձրաստիճան սպաների ձերբակալության մասին։ Նրանց տեղեկության մեջ ասվում էր, որ առանձին պաշտոնյաների չարաշահումների փաստով Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ստեղծվել օպերատիվ-քննչական խումբ։