Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օրերս օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Եղվարդի թիվ 1 միջնակարգ հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, նույն դպրոցում աշխատակիցներ է ձեւակերպել, որոնք, փաստացի, աշխատանքի չեն գնացել եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրել է։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով, մասնավորապես, պարզվել է, որ դպրոցում որպես սոցիալական մանկավարժ ձեւակերպված մի կին 2015 թ․մայիսից մինչ օրս աշխատանքի չի գնացել եւ նրա անվամբ դուրս է գրվել շուրջ 810 հազար դրամ, ավելին՝ նա 2015 թ․ սեպտեմբերից մինչեւ 2016 թ․ հունվարի 4-ը բացակայել է հանրապետոթւյունից, սակայն դպրոցի աշխատավարձերի ցուցակում նրա անվան դիմաց առկա են ստորագրություններ, իսկ աշխատանքի բացակայությունների ցուցակում անձնական տվյալներն առկա չեն։
Կատարվում է հետաքննություն։