Դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի գազասպառողների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազաբաշխիչ ցանցում վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով նոյեմբերի 8-ին ժամը 9:00-ից դադարեցվել է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի գազասպառողների գազամատակարարումը: Գազամատակարարման վերականգնումը կսկսվի այսօր՝ ժամը 18:00-ից:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է «Գազպրոմ-Արմենիայի» տարածված հաղորդագրության մեջ: