Դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքները շուտով իրականություն կդառնան. Որքան կարժենա մեկ տոմսը
Շուտով դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքները իրականություն կդառնան: Ամեն օր աստղերի մոտ մարդկանց ուղարկելու պատրաստակամության մասին հայտնել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, հաղորդում է «Միր 24»-ը:
Տեղափոխումը կիրականացնի իր Virgin Galactic ընկերությունը: Այժմ այն թռիչքի սարքավորման ստեղծման ուղղությամբ է աշխատում, որը թույլ կտա հնարավորինս էժան թռիչնքեր կատարել:
Տիեզերքում ամեն մի զբոսաշրջիկ մոտ 10-15 րոպե կանցկացնի: Մեկ տոմսը մոտ 250 հազար դոլար կարժենա: