Սփյուռքահայ ավելի քան 50 մտավորականներ կոչ են արել վավերացնել Հայաստանում բռնության կանխարգելման օրինագիծը
Ֆրանսիական «Յառաջ»-ի փոխանցմամբ՝ ավելի քան 50 սփյուռքահայ արվեստագետներ, մտավորականներ և հեղինակներ ստորագրել են հայտարարություն՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ վավերացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը, որը Հայաստանի խորհրդարանին է ներկայացվել արդարադատության նախարարության կողմից։
Հայտարարությունը ստորագրել են Սերժ Թանկյանը, Էրիք Պողոսյանը, Քրիս Բոհջալյանը, Միշլին Ահարոնյան-Մարքոմը, Նենսի Գրիգորյանը, Վահե Բերբերյանը, Սքաութ Թյուֆենքճյանը, Դեյվիդ Պարսամյանը և այլք։
Հայտարարությունը ստորագրողների ամբողջական ցանկը տեսնելու համար այցելել հետևյալ հղմամբ։