Հայաստանյան եւ թուրքական հասարակությունների նմանությունը
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը Twitter-ի իր էջում գրառում էկատարել թուրքական հասարակության վերաբերյալ։
«Թուրքական հասարակության զգալի հատվածի համար կյանքի ամենամեծ հաճույքն ու հոբբին է՝ իրենց մտքերը չկիսող անձանց անցյալը փորել ու սուտ բաներ ավելացնելով հեղինակություն ձեռք բերել։ Անբարոյական հասարակություն»,- գրել է Սեւան Նիշանյանը։
Ավելացնենք, որ հայաստանյան հասարակության զգալի մասը Նիշանյանի նկարագրած թուրքական հասարակությունից ոչնչով չի տարբերվում: Իսկապես, ինչ նման ենք մենք հարեւան երկրի հասարակությանը:
Top-News.am