Երեւանում անհավասարակշիռ վիճակում գտնվող կինը վիճաբանության ժամանակ հանել է հագուստը
Երեւանում օրերս արտասովոր դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ի տեղեկություններով, երեւանյան շենքերից մեկի բակում միջին տարիքի մի կին վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, այնուհետեւ որպես «բողոքի նշան» հանել հագուստը։ Այնուհետեւ կինը սկսել է հայհոյել եւ հարձակվել քաղաքացիների վրա։
Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող կնոջը շենքի բակից հնարավոր է եղել հեռացնել միայն թաղային ոստիկանի միջոցով։