Թիլերսոնն ու Պորոշենկոն քննարկել են Լուգանսկում ու Դոնեցկում խաղաղապահներ տեղակայելու հարցը
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ քննարկել է Արևելյան Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: Պաշտոնական Կիևի հաղորդմամբ, Պետրո Պորոշենկոն և Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնեցրել են առաջիկա քայլերը` ռուսների աջակցությունը վայելող Լուգանսկում և Դոնեցկում ՄԱԿ-ի միջազգային առաքելություն տեղակայելու շուրջ:
Ավելի վաղ` սեպտեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել ուկրաինական հակամարտող գոտիներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել, սակայն, այդ առաջարկը քննադատության էր արժանացել թե՛ Կիևի, թե՛ Արևմուտքի կողմից: Հիմնականում մտահոգություններ էին հնչում, որ խաղաղապահների տեղակայումը միայն շփման գծում կամրապնդի ռուսների վերահսկողությունը անջատական շրջաններում: