Կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ եւ ծեծել
Կնոջը ծեծելու մեջ մեղադրվող Արմեն Ռ.-ն դատաարտվեց 2 ամսվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Արմենը կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, այդ հարցի շուրջ նրանք սկսել են վիճել: Վիճաբանության ժամանակ Արմենը ծեծել է կնոջը՝ հասցնելով միջին ծանրության մարմնական վնասվածք:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն Արմենին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ նշանակել պատիժ կալանքի ձեւով` երկու ամիս ժամկետով: