Թուրքիայում դպրոցի տնօրենը աշակերտներին ստիպել է դպրոց մտնելուց իր ձեռքը համբուրել
Թուրքիայի խորհրդարան է տեղափոխվել Մարաշ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի հարցը, ով ստիպել է աշակերտներին դպրոց մտնելուց առաջ համբուրել իր ձեռքը։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Մարաշի դպրոցներից մեկի տնօրեն Իբրահիմ Յըլմազջանը նստել դպրոցի մուտքի մոտ եւ դպրոց մտնող աշակերտներին ստիպում համբուրել իր ձեռքը։
Այս տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել սոցկայքերում, որից հետո Մարաշի կրթության վարչության պետը հայտնել է, թե դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսվել։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն իր հերթին այս փաստը խորհրդարանի քննարկման է ներկայացրել։