Լիսկայի՝ քրեական պատմություններով հարուստ եղբոր տղան տեղափոխվել է ոստիկանություն
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Գորիսի բաժին է տեղափոխել Mercedes մակնիշի 003 ՕՕ 03 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված Mercedes-ը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ քրեական պատմություններով հարուստ «Աղալարի Սեյրան» մականվամբ Սեյրան Խաչատրյանի տղային՝ նույնպես քրեական պատմություններով հարուստ Էրիկ Խաչատրյանին, ով Mercedes-ի վրա տեղադրել է Գազ 3102 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և ազատ շրջել է փողոցներում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գազ 3102-ը հաշվառված է Գորիս քաղաքի Ղարիբջանյան փողոցում գրանցված «Սուպեր-Էլ-Ջի գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում