Բաթումիի նավահանգիստ է ժամանել 2 ռազմական նավ
ՆԱՏՕ-ի երկրորդ հակաականային միավորման НАТО REGELE FERDINAND նավը եւ ՆԱՏՕ-ի ծովային միավորման նավը, որոնք նավարկում են Հյուսիսատլանտյան դաշինքի տարբեր երկրների դրոշի ներքո, ժամանել են Բաթումիի (Աջարիա) նավահանգիստ, նշված է Վրաստանի ՆԳՆ կայքում:
Նավերը Վրաստան են ժամանել նավահանգստային այցով, որն ընդունում են Վրաստանի ՆԳ նախարարությունը եւ Բուլղարիայի դեսպանատունը: Պատվիրակությունը ղեկավարում է ՆԱՏՕ-ի միավորված ծովային ուժերի զորահրամանատարի տեղակալ, փոխծովակալ Էրվի Բլեժոնը: Ուրբաթ սպասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւս 2 նավի ժամանում:
Վրաստան ՆԱՏՕ-ի այցը Վևրաստանում դաշինքին աջակցելու հստակ ուղերձ է: «ՆԱՏՕ-ի SNMCMG2-ի նավերը Բաթումիի նավահանգստում կմնան մինչեւ նոյեմբերի 6-ը եւ կմասնակցեն տարբեր համատեղ զորավարժությունների եւ ուսումնական վարժանքների, որոնք կազմակերպում է վրացական կողմը: Վրաստանը 5 երկրներից մեկն է, որը ՆԱՏՕ-ի գործընկերության Գործընկերային նախաձեռնության շրջանակում համագործակցությունը խորացնելու համար հնարավորությունների ընդլայնում է առաջարկում»,- նշված է հաղորդագրության մեջ: