CNN-ի հունական բաժինը ռեպորտաժ է պատրատել Արցախի մասին
CNN-ի հունական բաժինը ռեպորտաժ է պատրատել Արցախի մասին.
Ռեպորտաժի հեղինակ Մարիա Կարխիլակին եղել դիրքերում, զրուցել Արցախի Հանրապետության ղեկավարների , ինչպես նաեւ բնակիչների հետ:
Լրագրողը, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղը այսօր գտնվում է պատերազմի ու խաղաղության միջեւ: Նրա խոսքով՝ այսօր Ղարաբաղի շատ տարածքներ ականապատված են, ինչը հանգեցնում է մահվան դեպքերի:
«Առաջնագծում, Մարտակերտի շրջանում, մենք տեսանք երիտասարդ զինվորների, որոնց 20 տարին դեռ չի բոլորել, զրուցեցինք նրանց հրամանատարի հետ: Նաեւ հանդիպեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որոնց հետ քննարկեցինք այս բարդ հակամարտության ասպեկտները»,- նշել է հեղինակը:
Լրագրողը նաեւ որոշ տվյալներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի մասին. Նա, մասնավորապես, նշել է, որ Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվել է Ադրբեջանական խորհրդային հանրապետության կազմում, թեեւ ԼՂ բնակիչների գերակշռող մեծամասնությունը հայեր են եղել:
Ռեպորտաժում նշվում է, որ 1994 թվականից ի վեր հակամարտությունը կոչում են «սառեցված», սակայն 2016-ին տեղի ունեցավ հրադադարի հաստատման ժամանակից ի վեր ամենամեծ զինված բախումը, ինչը հիշեցրեց, որ չլուծված հակամարտությունները վտանգավոր են: