Թուրք գրողը ներողություն է խնդրել բոլոր հայերից
Որպես թուրք ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի տաղավարում հայտարարել է թուրք գրող Քեմալ Յալչընը:
«Ես նախեւառաջ կուզեմ, որ թուրքերն ու հայերը, թուրքերն ու քրդերը եւ ողջ մարդկությունը բարեկամաբար ապրեն եւ թշնամանք չունենան: Հայերը 100 տարի պայքարում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, թուրքերն էլ չճանաչելուց են հոգնել: Ցեղասպանությունը շատ երկրներ են ճանաչել, սակայն ոչ Թուրքիան: Իմ փափագն այն է, որ մի օր Թուրքիան էլ կընդունի Հայոց ցեղասպանությունը: Կուզեմ, որ մեր գալիք սերունդները բարեկամաբար ապրեն»,-ասել է նա:
Թուրք գրողը լրագրողուհուն է դիմել հայերեն «սիրելի հայ քույրս» արտահայտությամբ, ապա հավելել. «Քո ցավերն իմ ցավերն են: Որպես թուրք ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում: Ներելը դժվար է, սակայն ներվելն ավելի դժվար է, ինձ ներեցեք»: