Թուրքիայում կշարունակեն Էրդողանին ֆաշիստ բռնապետ անվանել
Թուրքիայի ընդդմիադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության ղեկավար խորհրդի հետ հանդիպմանը մի քանի ցուցումներ է տվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է նախագահ Էրդողանի հայցին ընդդեմ իրենց կուսակցոււթյան փոխնախագահի, ով Էրդողանին ֆաշիստ բռնապետ էր անվանել։
Քըլըչդարօղլուն հորդորել է կուսակիցներին շարունակել նույն ոգով եւ չխուսափել Էրդողանին ֆաշիստ բռնապետ անվանելուց։
Նշենք, որ CHP–ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը Էրդողանին ֆաշիստ բռնապետ էր անվանել, որից հետո Էրդողանի փաստաբանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով։