«Գորիս» ՔԿՀ-ում արտակարգ միջադեպի հետքերով. խուզարկվել են Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիների տները
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
NEWS.am-ի տեղեկություններով, «Գորիս» ՔԿՀ-ում ազգային անվտանգության ծառայության և ՔԿՎ ծառայողների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական գործողություններն առնչություն ունեն թմրամիջոցների հայտնաբերման հետ:
Բացի, ՔԿՀ-ում կատարված խուզարկություններին, նույն ժամանակահատվածում խուզարկվել են նաեւ տարբեր քաղաքացիների տներ և թմրանյութերի գործով մարդիկ են ձերբակալվել: Մասնավորապես, խուզարկվել են նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երբորորդիների բնակարանները: Իրավապահները կապարակնքել են Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանի որդու՝ Էրիկի Mercedes S class 500 մակնիշի ավտոմեքենան:
«Գորիս» ՔԿՀ-ում հոկտեմբերի 31-ին գրանցված արտակարգ միջադեպի պատճառների մասին Ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Կարեն Թադևոսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ընդգծելով , այս պահին որևէ ավել բան չի կարող նշել՝ ելենելով նախնական քննության գաղտնիությունից: