Թուրք պատգամավորն ի նշան բողոքի ամբիոնում կաղամբ է կերել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Նիղդեից ընտրված պատգամավոր Օմեր Գյուրերն ի նշան բողոքի մեջլիսի ամբիոնում կաղամբ է կերել։
Թուրքական Sozcu—ի փոխանցմամբ՝ CHP–ի պատգամավորը հայտարարել է, թե Թուրքիայի տարբեր քաղաքներից վերավաճառողները Նիղդեից կաղամբը գնում են 1 լիրայով, սակայն վաճառում են 5 լիրայով՝ ստանալով 400–ից 500 տոկոս եկամուտ։
Նա նշել է, թե իր քայլով փորձում է ուշադրություն հրավիրել նման անարդար մեխանիզմի վրա, երբ ֆերմերը երկար տանջանքների արդյունքում վաճառում է կաղամբի հատը մեկ լիրայով, իսկ վերավաճառողը գերշահույթ ստանում՝ ընդամենը այն վաճառելով։