Իսկ դուք գիտե՞ք, որ գոյություն ունի Կարս-Գյումրի երկաթուղագիծը
Այս թեմայով
«Բաքու-Թբիլիսի-Կարսին Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին։ Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին՝ բարձրաձայնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին»,- հայաստանյան թեթրերից մեկի լրագրողի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Վրացի քաղաքագետը գուցե ցինիկ է, գուցե հայերի մասին այնքան էլ լավ կարծիք չունի եւ կարծում է, թե մենք անգրագետ ենք կամ շատ միամիտ, բայց հայ լրագրողը պետք է որ նմանատիպ հարց չուղղեր կամ անմիջապես վրացուն ասեր, որ մենք երկաթուղային ճանապարհ ունենք եւ դեպի Բաքու, եւ դեպի Թբիլիսի, եւ դեպի Կարս, եւ որ անիմաստ է միանալ նորաբաց Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղագծին:
Իսկ գուցե Գյումրի-Կարս երկաթուղագիծն այնքան է փակ, որ հայ լրագրողներ կան, որոնք չգիտեն էլ, որ նմանատիպ երկաթուղագիծ կա, եւ այն էլ ավելի քան հարյուր տարի:
Վրացին առաջարկում է, որ մենք կուլիսային բանակցություններ վարենք այս հարցով Ադրբեջանի հետ: Հնարավոր է նա ասել է անդրկուլիսային եւ լրագրողն է սխալ փոխանցել նրա ասածը, ամեն դեպքում կուլիսային, թե անդրկուլիսային բանակցություններ Ադրբեջանի հետ այս հարցով ոչ թե անիմաստ են, այլ ծիծաղելի:
Ցավոք, արդեն հասել ենք մի կետի, մի մակարդակի, երբ կտրուկ անկում է ապրել ոչ միայն քաղաքական էլիտայի, պետական գործիչների, այլ նաեւ լրագրողների մակարդակը, որոնք թույլ են տալիս նմանատիպ ծիծաղաշարժ հարցազրույցներ:
Հայաստանը պետք է ամեն ինչ աներ Վրաստանին եւ Թուրքիային համոզելու, որ երբ գոյություն ունի Կարս-Գյումրի երկաթուղագիծն իմաստ չունի ահռելի ծախսեր անելով նոր երկաթուղագիծկառուցել: Չարեցինք, չստացվեց, բայց հիմա գոնե մի խոսեք նորակառույց երկաթուղագծին միանալու մասին: Ամոթ է, անհարմար է:
Top-News.am