Ադրբեջանի ու Իրանի նախագահները քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում քննարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու ռազմատեխնիկական ոլորտում Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու հարցեր, հաղորդում են ադրբեջանական աղբյուրները:
Իլհամ Ալիևը Թեհրան է ժամանել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաժողովին մասնակցելու:
Հաղորդվում է, որ երեք երկրների նախագահները քննարկելու են տարածաշրջանային հարցեր ու էներգետիկ ծրագրեր: Հաղորդվում է նաև, որ եռակողմ հանդիպման ավարտին Վլադիմիր Պուտինը նաև առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: